-
29.05.2014|
13:11
Այսօր կառավարության նիստում Արմեն Աշոտյանը ներկայացրեց այս տարվա ընդունելության քննություններին առնչվող երեք նորություն: Նախ` բանակից զորակոչվածների համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվելու:
-
29.05.2014|
11:58
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ: Քերին ասել է, որ դրա համար Սնոուդենին «անհրաժեշտ է քաջություն հավաքել»:
-
29.05.2014|
11:19
Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանամերձ Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցը շրջապատված է Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անունները կրող կճուճներով։ Դպրոցի բակը մի իսկական երկրագիտական թանգարան է հիշեցնում, որտեղ կարելի է գտնել հնագույն իրեր։ Այստեղ թոնրի մեջ կարելի է հաց թխել, ջրհորից ջուր հանել։
-
29.05.2014|
11:17
Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ Ադրբեջանին ՌԴ կողմից զենք վաճառելը զուտ կոմերցիոն գործարք է.
-
29.05.2014|
11:15
ՈՒկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ ղեկավարներին խնդրել է հետաձգել ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ գրել է Wall Street Journal-ը՝ հղում անելով դիվանագետներին:
-
29.05.2014|
11:13
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ներգործելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա, կարողացավ Ռուսաստանին մեկուսացնել միջազգային ասպարեզում՝ Ղրիմի միացումից հետո:
-
29.05.2014|
11:11
Կրեմլը պաշտոնապես հաստատում է, որ մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ծրագրում են ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
-
29.05.2014|
11:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
-
29.05.2014|
11:08
Ռուսաստանը կկոտրի Հայաստանին Ղարաբաղի հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին Հայաստանի խոչընդոտների մասին խոսակցություններին և այն դիտարկումներին, թե Կրեմլն այլևս հետաքրքրված չէ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների ընդլայնմամբ:
-
29.05.2014|
11:06
Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիս են տվել: